Եզրափակելով միջոցառումները Բրյուսելում՝ նախարար Միրզոյանը մեկնել է Վիեննա

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ավարտելով իր պաշտոնական այցը Բրյուսել, մեկնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարական խորհրդի հանդիպմանը։

Բրյուսելի օդանավակայանում նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։