ԱԺ նախագահը պարգեւատրելու է կին պատգամավորներին եւ աշխատողներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին կվճարվեն յոթանասուն հազար դրամի չափով։

Այս մասին տեղեկացվել է Ազգային ժողովի կայքում։

Կարգադրության կատարման համար նախագահը հանձնարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին ապահովել համապատասխան վճարումների կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Այս որոշումը կայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի հիման վրա։