ԱՄՆ-ի գործողությունները թուլացնում են «գլոբալ հանցագործներին»․ Զելենսկու հայտարարություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-յան ալիքում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով Իրանի շուրջ ընթացող իրադարձություններին։

Ըստ նախագահի՝ իրադարձությունները զարգանում են արագ տեմպերով։ Նրա կարծիքով՝ առաջնային խնդիրն է հնարավորինս շատ կյանքեր փրկելը և կանխել հակամարտության ավելի լայն մասշտաբով տարածումը։

Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ՝ իրանական ժողովրդին իր «ահաբեկչական ռեժիմից» ազատվելու համար։ Նա նաև հստակեցրել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը, որը վերաբերում է այս հարցին, մնում է անփոփոխ։

Այս հայտարարությունից անմիջապես առաջ Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ իրականացրած «կանխարգելիչ» գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ը կարող է ներգրավված լինել այս գործողության մեջ, որի նպատակը Իսլամական Հանրապետության անվտանգության համակարգի թուլացումն է։