Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները շարունակեցին քննարկումները, որոնք կենտրոնացած էին դատական համակարգի աշխատանքի կարգավորման հարցերի շուրջ։