Տավուշի մարզի Բերդ համայնքից ստացված տեղեկությունների համաձայն՝ արտագաղթի ալիքը վերսկսվել է։ Եթե նախկինում երկիրը լքում էին հիմնականում ֆինանսապես անապահով ընտանիքները, ապա այժմ արտագաղթում են ավելի կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։
Համայնքի բնակիչների խոսքով՝ նրանք կորցրել են վստահությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո Հայաստանի ապագայի նկատմամբ։ Նրանք համոզված են, որ եթե հունիսի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին իշխանություն գրավի, արտագաղթի ալիքը կմոլեգնի։