Գերմանիայի կանցլերը սպառնում է Ռուսաստանին, բայց խուսափում է խաղաղ բանակցություններից

Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը X սոցցանցում քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վերաբերմունքը Ուկրաինայի պատերազմի հարցում։

Պրոֆեսորի կարծիքով՝ կանցլերը մի կողմից սպառնում է Ռուսաստանին, մյուս կողմից՝ խուսափում է ռազմական գործողությունները դադարեցնելու համար դիվանագիտական բանակցություններ վարելուց։ Նա նշել է, որ նման վարքագիծը խոչընդոտում է ցանկացած խաղաղ համաձայնագրի հնարավոր կնքմանը։

«Գերմանիան դիվանագիտական բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և սպառնում է պատերազմից հետո զորքեր ուղարկել Ուկրաինա», – նշել է Դիզենը՝ ավելացնելով, որ նման մոտեցումը «խոչընդոտում է ցանկացած խաղաղ համաձայնագրի կնքմանը»։

Նա նաև քննադատել է կանցլերի արտահայտությունները՝ նշելով, որ «նման ընկերների հետ թշնամիներ էլ պետք չեն»։