Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ՝ իր գործունեության գովազդի համար 25.5 հազար դոլար գումար հատկացնելու նպատակով։ Այս մասին հայտնի է պաշտոնական փաստաթղթերի վերլուծության արդյունքում։
Պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ, ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Ըստ պայմանագրի՝ «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ն պետք է ապահովի Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդային նյութերի կառավարում և իրականացում։
Հարթակներից յուրաքանչյուրում սահմանված են հստակ չափորոշիչներ։ Օրինակ, ամեն ամիս Facebook-ում և Instagram-ում գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression) և 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը, որը հանդիսանում է հարկատուն և վարձատուն, բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ է ծախսում Տիգրան Ավինյանի հեղինակության և գործունեության գովազդի վրա։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը նաև եղել է ԱՆԻՖ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը 2019-2023 թթ․։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ԱՆԻՖ-ին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ (մոտ 70 մլն դոլար), սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին։ Այժմ այդ հիմնադրամը լուծարված է, սակայն պատասխանատվության կրելու մասին տեղեկություն չկա։ Ավինյանի անունը հաճախ հիշատակվում է նաև կոռուպցիոն հարցերի հետ կապված տարբեր պատմություններում, ինչպես նաև նա ԽԱՊԿ-ի կողմից ճանաչված է որպես լրագրողների հետ անվայելուչ պահվածք դրսևորող պաշտոնյան։