ԿԳՄՍ նախարարությունը հրահանգ է ուղարկել դպրոցներ՝ փառքի անկյուններից հեռացնել զոհված հերոսների նկարները և փոխարենը տեղադրել Հայաստանի զինանշանն ու դրոշը

Իմ հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրահանգ է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհված հերոսների փառքի անկյունները։ Այս որոշումը, որը նախորդ տարիներին արդեն մի քանի անգամ փորձել են կյանքի կոչել, այժմ կրկին կատարման է ենթարկվում։

Տնօրեններից մեկը հայտնեց, որ նրանք ստացել են հրահանգ՝ փառքի անկյուններից հեռացնել զոհվածների նկարները և փոխարենը տեղադրել Հայաստանի զինանշանն ու դրոշը՝ կից գրությամբ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Ըստ այդ հրահանգի՝ դպրոցներում պետք է հեռացվեն նաև Արցախի թեմայով ցանկացած հիշատակում կամ զրույց։

Գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ, ինչպես նշվում է, որոշ տնօրեններ ամաչում են այդ հակասական որոշումն ինքնակամ կատարել։