Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին այլևս չեն տրամադրվում հատուկ համարանիշներ, որոնք նախկինում կարող էին փակցնել իրենց մեքենաներին։ Այս փոփոխությունը մտցվել է 2021 թվականից ի վեր։
Այս որոշումը ծանր էր ընկալվում որոշ պատգամավորների կողմից, քանի որ նախկինում այդ արտոնյալ և տարբերվող համարանիշներով մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները ավելի ներողամիտ վերաբերմունք էին դրսևորում՝ ճանաչելով դրանք և խուսափելով կանգեցնելուց։
Այժմ հատուկ համարանիշներ ունեն միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին և նրանց սպասարկող մեքենաներին։
Օրինակ, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը տևական ժամանակ աշխատակազմին չէր հանձնում իր պատգամավորական համարանիշները։ Պարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ։ Իր վերջին թանկարժեք՝ 2021 թվականի արտադրության, 18 մլն դրամ արժողությամբ «Վոլվո» մեքենայի վրա նա փակցրել է 101 ՀՀ 04 համարանիշները։
Համարանիշների սերիան՝ «ՀՀ», իր անվան և ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից՝ ԱԺ ղեկավարների համար նախատեսված պետհամարանիշներին է նման։