Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի «Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո։ Նա նշել է, որ խաղաղության պայմաններում հույս ունի հնարավորություն ունենալու իրականացնել համատեղ անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում։
Հայաստանյան մամուլում պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Սյունիքի «Շիկահողի» արգելոցի տարածքում ադրբեջանական կողմը կատարում է մասսայական ծառահատումներ։ Այս գործողությունները, ինչպես նշվում է, իրականացվում են ադրբեջանական դիրքերի, ամրաշինական կառույցների և ճանապարհների բացման նպատակով։
Արդյունքում, արգելոցի տարածքում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 12 371.1 հեկտար, մոտ 60 հեկտար անտառային տարածք է կտրվել՝ հանվելով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։