Վաղարշապատում ընդդիմադիրների ձերբակալությունները՝ նորընտիր համայնքապետի հրահանգով

Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների և տասը հոգու ձերբակալության հիմքում նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։

Իմ աղբյուրների համաձայն՝ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների նկատմամբ ձերբակալությունները, թեպետ պաշտոնապես հիմնված են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքների վրա, իրականում նախընտրական բռնաճնշումների մաս են կազմում՝ ուղղված ընդդիմությանը վախեցնելու նպատակով։

Իմ տեղեկությունների համաձայն՝ նորընտիր համայնքապետը ղեկավարությանը համոզել է, որ հիմա պետք է զբաղվել ընդդիմադիրներով՝ թույլ չտալով, որ նրանք ընտրություններին ընդառաջ ակտիվանան։ Նա պնդում է, որ պետք է «բնում խեղդել» ամեն մի ակտիվություն։ Այս քաղաքականության իրագործման համար Մեխակյանն ինքն է անցել գործի՝ համայնքի ընդդիմադիրների հետևից ընկնելով՝ պահակից մինչև ուսուցիչ, հայտնաբերելով նրանց գործունեությունը և փորձելով «լուծել» հարցերը։

Ավելի լայն քաղաքական պատկերում, իմ աղբյուրները հայտնում են, որ Սեւակ Խաչատրյանի ղեկավարած «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, և այս քաղաքական դաշինքի ձևավորումն էլ, ըստ տեղեկությունների, հիմնական պատճառն է այս ձերբակալությունների։