Երեւանի կենտրոնում, Կասկադի տարածքում գտնվող «Քաղպայմանագիրը» կուսակցության վարձակալած գրասենյակում հայտնաբերվել են կապի խլացուցիչներ։
Ըստ տեղեկությունների՝ գրասենյակը վերանորոգվել է ամբողջությամբ, եւ վերանորոգման ընթացքում այնտեղ տեղադրվել են հատուկ սարքեր։ Այս սարքերը հարկ եղած դեպքում միացվում են եւ խլացնում են շենքում եւ նրա մոտակա հատվածներում բջջային կապը։ Այսպիսով, կուսակցության անդամները կարողանում են անհանգստանալով գաղտնալսումներից, անվտանգության մեջ իրականացնել զրույցներ։
Հոդվածում նշվում է, որ նմանատիպ սարքեր իրենց աշխատասենյակներում պահում են նաեւ խորհրդարանի իշխանական պատգամավորները։ Նրանք զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ՝ խուսափելու համար հնարավոր գաղտնալսումներից։
Հոդվածում նաեւ նշվում է, որ հայաստանյան իշխանությունից եւ պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում է նաեւ այլ կողմեր, սակայն այդ կողմերի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում։