«Ես որ սկսեմ ձեզ հետապնդել, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա». Հայկ Սարգսյանը՝ լրագրողին ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դուք ի՞նչ իրավունք ունեք խոչընդոտել, միջամտել, երբ ես հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին, Դուք նրա անվտանգության աշխատո՞ղն եք»,- Աժ-ում լրագրողը հարց ուղղեց իմքայլական Հայկ Սարգսյանին: «Ես չէի պաշտպանում, ես նկատեցի, թե ոնց էիք ուզում պարոն Ջհանգիրյանին գցել գետնին, փորձեցի կանխել… կմիացնեք, նորից կնայեք կադրերը, թե ինչպես էին բոլոր լրագրողները հետապնդում Գագիկ Ջհանգիրյանին…Ես որ սկսեմ ձեզ հետապնդել, ամբողջ հանրությունն ահավոր կուրախանա»,- ասաց Հ. Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը` YN.am