Секс во время беременности ․ Опасность или необходимость, поясняет специалист

Поделиться

Секс во время беременности ․ Возможно это или нет? Это главная забота супружеских пар, которые часто думают, что секс «несовместим» с беременностью.

Medmedia.am поговорила на эту тему с акушером-гинекологом Ириной Саакян, которая постаралась дать исчерпывающие ответы.

«Շատերի մոտ կա կարծիք, որ հղիության ընթացքում սեքսով զբաղվելը անվտանգ չէ։ Որոշ զրույգեր կտրականապես հրաժարվում են մերձեցումից հղիության ողջ ընթացքում։ Իսկ ոմանք շարունակում են սեռական կյանքը նույն ինտենսիվությամբ։ ի վերջո, կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքու, ես կասեմ, որ ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է»,-նշում է մասնագետը և ասում, որ կան մի շարք բացառություններ, որոնց ընթացքում կարող է սեռական հարաբերությունը արգելվել։

« Այդ հակացուցումներն են՝ հղիության ընդհատման, վաղաժամ ծննդաբերության սպառնալիքները, առաջադիր ընկերքը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակների առկայությունը և այլն»։

Մասնագետի գնահատականներով այն տեսակետը, որ սեռական ակտը կարող է վնասել պտղին, սխալ մոտեցում է։

«Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգ է տարել դրա մասին։ Փոքրիկը պաշտպանված է մի քանի շերտով․

1․ Որովայնի մկանային շերտը

2․Ենթամաշկային ճարպաբջջանքը

3․ Արգանդի մկանային հաստ շերտը

4․ Պտղաթաղանթը

5․ Պտղապարկը՝ ամնիոտիկ հեղուկով

6․ Արգանդի պարանոցի լորձային խցանը, որն ամուր փակում է արգանդի պարանոցը։

Ըստ մասնագետի, կինը հղիության ընթացքում սեռական մերձեցման ժամանակ չի պաշտպանվում հղիությունից, ինչը մի շարք առավելություններ ունի։

«Հղի կնոջը անհրաժեշտ է այն նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկի մեջ։ Դրանք ֆերմենտներն են, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն»:

Նշենք, որ սեռական ակտի ժամանակ արգանդի մկանները կծկվում են և այդպիսով, ըստ մասնագետի, արգանդը կարծես «վարժվում է» ծննդաբերական կծկանքներին։

«Այս կծկումները վտանգ չեն ներկայացնում պտղի համար և չեն կարող ծննդաբերության պատճառ հանդիսանալ»,-նշեց Իրինա Սահակյանն ու հավելեց, որ հղիության ընթացքում սեռական ցանկությունները տարբեր կանանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում։

«Կան կանայք, որոնց մոտ սեռական հարաբերությունը տհաճ է լինում, ուղեկցվում է ցավով և դիսկոմֆորտով, իսկ որոշների մոտ բացահայտվում է բարձր սեքսուալ ակտիվություն և բուռն հեշտանքի զգացում»,-նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ հղիության ընթացքում կնոջ սեքսուալ հակումը  կարող է փոփոխական լինել, սա պայմանավորված է այդ ընթացքում հորմոնների տատանումների հետ։

«Հղիության առաջին ու երրորդ եռամսյակում նկատվում է կնոջ սեռական ցանկության նվազում, իսկ երկրորդ եռամսյակում՝ աճ։ »

Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ  հղիության ընթացքում զույգերը պետք է պատրաստ լինեն, որ մերձեցումների քանակը պետք է նվազեցվի, ինչպես նաև փոփոխվեն ընտրած սեքսուալ դիրքերը:

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

Աղբյուրը՝https://medmedia.am


Поделиться