Հայաստանը կամրապնդի համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում՝ համապատասխանեցնելով այն Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության իրավական հիմքերին։ Այս քայլը հիմնված է 2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորության հետադարձ ճանաչման վրա, որը նախորորդում էր «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» օրենքի […]

Հեռահաղորդակցության շուկայում լարվածությունը՝ միջնորդավճարների անհամաչափության հետևանքով

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։ Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն […]

Չեխական «Առնիկա» կազմակերպության կասկածելի գործունեությունը շարունակվում է Հայաստանում

Հայաստանյան լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները։ Նրանք արդեն հետազոտություններ են արել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում։ Ոչ մեկ անգամ զգուշացվել է, որ գործ ունենք անվտանգային լուրջ խնդրի հետ, […]