Վարչապետը ներկա է գտնվել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում տեղի ունեցած միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն Սուրբծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնն էր։

Փառատոնի հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Այնտեղ Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով հոգևոր երաժշտական կոմպոզիցիաներ։

Փառատոնի նպատակն է խթանել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և տարածման գործընթացը։

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ Արագածոտնի մարզի արտադրողները ներկայացրել են իրենց ավանդական արտադրանքը և ուտեստները։