ՔՊ-ն մեկնարկում է ներքին քարոզչական փուլը՝ նախընտրական մրցույթի շրջանակում

Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկնարկել է իր ներքին քարոզչական փուլը։ Այս փուլի շրջանակում ՔՊ-ի նախնական ցուցակում ընդգրկված 280 հոգանոց խմբի անդամներին հանձնարարվել է ակտիվ քարոզչություն իրականացնել իրենց սոցիալական հարթակներում։

Ցուցակի հավակնորդներից պահանջվում է հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու իրենց ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։ Այս գործընթացը նախատեսված է տևել մինչև փետրվարի 12-ը։

Այնուհետև, ՔՊ-ի 1000 պատվիրակները համաձայնեցված քվեարկությունների միջոցով կընտրեն նախնական ցուցակից «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ կձևավորվեն ցուցակի վերջնական առաջին 50 տեղերը։

Այսպիսով, առաջիկա օրերին ՔՊ-ականները կենտրոնանան իրենց քաղաքական «գովազդի» վրա՝ սոցցանցերում հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով և ինքնագովազդային ուղերձներով։ Այս գործընթացը նախատեսվում է պահել խիստ ներքին։