Իմ տեղեկացված աղբյուրների համաձայն՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ցանկություն չունի մասնակցելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Սյամոն լավ գիտակցում է, որ նրա անձնական դիրքը և գործողությունները ընդունելի չեն ո՛չ արցախցիների, ո՛չ էլ հայաստանցիների մեծ մասի կողմից։
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, եթե նրան «խնդրեն» և տան որոշակի խոստումներ հետագայի հետ կապված, ապա նա չի մերժի խաղի մեջ մտնելու առաջարկը։
Այս դիտարկումը հիմնավորվում է նաև նրանով, որ նրա մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին չհանգեցրեց շոշափելի արդյունքների։ Ընտրողների շրջանում նրա ազդեցությունը, թեև որպես անհատ կարող է ունենալ որոշակի կշիռ, էլեկտորալ առումով բավականաչափ չէ։