Պաշտպանության նախարարը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին

Փետրվարի 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջև 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցերը։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը՝ դրանք դրական գնահատելով։ Նա նաև նշել է, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն։

Իր հերթին Արման Սարգսյանը բարձր գնահատել է նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը՝ ընդգծելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը։ Նա հայտնել է, որ պատրաստակամ է դիտարկել և աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը։