Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցությունը փոխում է իր քարոզարշավի մոտեցումը՝ կենտրոնանալով հիմնականում Երևանի վրա։ Ըստ ներկուսակցական աղբյուրների, կուսակցությունը նախատեսում է այս շաբաթ կազմակերպել քարոզարշավի առաջին փուլը՝ Վայոց Ձոր և Սյունիք մարզերում, իսկ եզրափակիչ, ամենահամալիր արշավը՝ գալիք շաբաթ կրկին Երևանում։
Այս փոփոխության պատճառը կուսակցության ներկայացուցիչների կողմից արտահայտված խորը անհանգստությունն է։ Նրանք նշում են, որ Երևանում ՔՊ-ի վարկանիշը զգալիորեն ցածր է, քան մարզերում, և այնտեղ հանդիպել հասարակական դժգոհությանը համարվում է ավելի մեծ ռիսկ։ Քանի որ Երևանը հանրապետական ընտրություններում ունի 2/3 ձայնի քաշ, և երևանցիների ձայնը կորոշիչ է լինելու, կուսակցությունը փորձում է խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ քարոզարշավի ընթացքում հանդիպի անբարեհամբույր ընդունելությանը։
Եթե մարզերում, որտեղ ավանդաբար ավելի բարենպաստ ընդունելություն է եղել, ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարող էր թույլ տալ ավելի ազատ և անկանոն պահվածք (օրինակ՝ մուննաթ գալ, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել), ապա Երևանում նման գործողություններ կարող են ունենալ բացասական հետևանքներ։
ՔՊ-ից հայտնում են, որ դեռ չի որոշվել Երևանյան քարոզարշավի վերջնական սցենարը։ Սակայն հայտնի է, որ մարտի 27-28-ին կայանալու են ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ 1000 պատվիրակների քվեարկությամբ կընտրվեն 50 հոգուց բաղկացած ցուցակ։ Ապրիլի 4-5-ին կկայանա համաժողով, որտեղ կհաստատվի այս 50-յակի վերջնական ցանկը։