Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ տարբեր երկրներ դիմել են Կիևին՝ անվտանգության ոլորտում աջակցություն ստանալու համար։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 11 պետություն արդեն օգնության հարցում է ներկայացրել Ուկրաինային։
Զելենսկին նշել է, որ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները և Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը անմիջական ազդեցություն ունեն Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության վրա։ Այդ հարցերը նա քննարկել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի, հետախուզական ծառայությունների ղեկավարների, Սերգեյ Դոբրյատինսկու, Անդրեյ Կլիմենկոյի, Սերգեյ Դանիլովի, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարի հետ։
Ըստ նախագահի՝ օգնության հարցումները ստացվել են Իրանի հարևան երկրներից, եվրոպական պետություններից և ԱՄՆ-ից։ Զելենսկին նշել է, որ այդ երկրները հետաքրքրված են Ուկրաինայի փորձով՝ հակադրոնային համակարգերի, էլեկտրոնային պատերազմի միջոցների և զինվորականների պատրաստման ոլորտում։ Նա նաև հավելացրել է, որ Կիևը արդեն արձագանքել է որոշ դիմումների և պատրաստ է աջակցել այն երկրներին, որոնք օգնում են նաև Ուկրաինային պաշտպանել իր անկախությունը։