Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեռեւս 2023 թվականին՝ Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում ստեղծվել է այսպես կոչված «արցախցիների» ստորաբաժանում։
Այս ստորաբաժանման կազմում աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաներ։ Ըստ աղբյուրների՝ հենց այս ստորաբաժանման միջոցով էլ իրականացվում է արցախցի գործիչների եւ, ընդհանուր առմամբ, արցախցիների շարժերի վերահսկումը։ Նրանք են իշխանություններին տեղեկատվություն փոխանցում այն մասին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում։
Նմանատիպ ներգրավվածություն նկատվել է նաեւ Կանդազի գործով։ Հավաքագրվել են բոլոր նրանք, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։