Երեկ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը երկրորդ անգամ հանդիպեցին Տաշիր համայնքի բնակիչների հետ։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի քարոզարշավի անհաջողության պատճառները վերլուծելու և դրանից ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբի հետ Լոռի մարզ՝ Տաշիր քաղաք մեկնած Փաշինյանը կազմակերպել էր մինի հանրահավաք-ելույթ։
Չնայած Երեւանից մի քանի ավտոբուսով մարդկանց տեղափոխել էին, որպեսզի նկարահանեն և ցուցադրեն լիքն է եղած հրապարակը, սակայն տեղի բնակիչները, ինչպես օրեր առաջ Սուրեն Պապիկյանին, նույնպես հստակ մերժում հայտնեցին Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Սամվել Կարապետյանի հայրենակից տաշիրցիները չցանկացան լսել Փաշինյանի խոսքը։