Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը՝ որպես ՔՊ-ի հեղինակության կամար

Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է քննարկել առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը, որը, ըստ իշխանությունների, պետք է դառնա ոչ միայն օրակարգային, այլև կենսական հարց՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում տրված խոստումներից մեկը կատարելու համար։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը կներկայացնի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում՝ նախագահ Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ։ Ըստ նախատեսված պլանների՝ այս նախագիծը կներառվի դեկտեմբերի սկզբին […]