Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումը։ Այս որոշումը, որը կայացվել է համալսարանի ռեկտորի կողմից, արագորեն ազդեցություն ունեցավ կենտրոնի աշխատակիցների վրա։
Լուծարման որոշումը, որը, ըստ աղբյուրների, կայացվել է քաղաքական պատվերով, անմիջապես հետևանքներ ունեցավ։ Կենտրոնի աշխատակիցները հայտարարեցին, որ տեղի ունեցածը ակնհայտ ապօրինի է և ունի քաղաքական ենթատեքստ։ Դրանից հետո 10 աշխատակից դիմել են դատարան՝ վիճարկելու ռեկտորի որոշումը։
Նախորդ տարվա ավարտին և այս տարվա սկզբին դատարանը հրապարակել է որոշումներ՝ մասնակի բավարարելով աշխատակիցների պահանջը և պարտադրելով համալսարանին վճարել տուգանք՝ հարկադիր պարապուրդի և վերականգնման անհնարինության համար։
Այնուամենայնիվ, կենտրոնի աշխատակիցները բողոքարկել են այս որոշումը՝ պահանջելով հայցի լիարժեք բավարարում՝ աշխատանքային իրավունքների վերականգնում։
Հետաքրքիր է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից։ Բացառությունն արվել է կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանի ներկայացրած հայցի նկատմամբ։ Այս փաստը, որը հաշվի առնելով բոլոր հայցերի նույնական հիմքը, ևս մեկ անգամ հաստատում է աշխատակիցների պնդումը՝ քաղաքական ազդեցության մասին։
Հավելենք, որ վերջին 4 տարվա ընթացքում ԵՊՀ-ն, դատարանի որոշումների արդյունքում, աշխատանքից ապօրինի ազատված աշխատակիցներին վճարել է մոտ 80 մլն դրամ։