Իրանի դեմ գործողությունները ցույց են տալիս ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի կառույցային խնդիրները

Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին գործողությունները ակնհայտորեն ընդգծեցին ՆԱՏՕ-ի կազմում առկա տարաձայնությունները։ Այս խնդիրը բազմաշերտ է և արտահայտվում է երկու հիմնական ոլորտներում։

Առաջինը՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության շուրջ տարբեր մոտեցումներն են։ Երկրորդը՝ կառույցի ներսում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտության մասին բանավեճն է։

Այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ անկախ կանոնադրությունների և պաշտոնական փաստաթղթերի բովանդակությունից, ՆԱՏՕ-ի և նմանատիպ կառույցների արդյունավետության հիմքում ընկած է անդամ երկրների միջև առկա հարաբերությունների որակը։

Այս խնդիրը, որոշակի փոփոխություններով, վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Թեև կառույցի կանոնադրական խմբագրումները կարող են որոշակի դեր ունենալ, սակայն դրանց արդյունավետությունը վերջնականապես կախված է անդամ երկրների միջև հարաբերություններից։ ՀՀ-ի համար հանգրվանային փուլերում դրսևորված իրավիճակները հստակ ցույց են տալիս այս կապը։