Վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և պաշտպանության համակարգերում նկատվում է նախընտրական «զտման» գործընթաց։
Իմ աղբյուրների տեղեկացմամբ՝ աշխատանքից ազատվում են այն անձինք, որոնք ցանկացած աստիճանի հարաբերություն ունեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Պաշտոնական մոտեցումը, որը ներկայացվում է աշխատողներին, այն է, որ նրանց հետ համատեղ աշխատանքը «այլեւս նպատակահարմար չէ»։ Սակայն, ինչպես նշվում է, պաշտոնական հայտարարությունից հետո, աշխատողներին հաղորդվում է, որ հեռացման իրական պատճառը հենց ընդդիմության հետ կապն է։
Այս գործընթացի առանձնահատուկ կողմն այն է, որ որոշ աշխատողների ազատման հիմնավորումը դառնում է ընդդիմադիր բարեկամի հետ վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել 3-4 տարի առաջ։