Ըստ իմ հաղորդմամբ՝ ընտրություններից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում պետական գերատեսչության աշխատակիցներին ուղղակի սպառնալիքներ են հնչել։
Գերատեսչության ղեկավարը հրավիրել է աշխատակիցների ժողով և հայտարարել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է նրանց հեռախոսազրույցները։ Նա նաև հստակ հայտնել է, որ գիտեն, թե ովքեր ո՞ր քաղաքական ուժի օգտին են քվեարկել։
Պետն աշխատակիցներին սպառնացել է, որ բոլոր նրանք, ովքեր ցուցաբերում են ընդդիմադիր համակրություն կամ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են։
Այս հայտարարությունից հետո աշխատակիցներից մի քանիսը բողոքել են՝ հարցնելով, թե ինչ իրավունքով են իրենց գաղտնալսում։ Բողոքի արդյունքում ամենաակտիվ բողոքողին, որը ունի ընդդիմադիր հայացքներ, գրավոր նկատողություն է տրվել։