Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում

Իմ աղբյուրների համաձայն՝ նոր կառավարության ձեւավորումից հետո սպասվում են կադրային փոփոխություններ մարզպետաց աշխարհում։

Ըստ իմ տեղեկությունների՝ պաշտոններից կհեռացվեն մի քանի մարզպետ։ Ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ ՔՊ-ի ակտիվները հայտնում են ամենաշատ դժգոհությունները։

Այս հարցի շուրջ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Իրավունք» թերթի այսօրվա համարում։