ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը «ճիշտ պահին» կավարտեն Իրանից մնացածի ոչնչացումը։
«Ճիշտ պահին… մեր զինված ուժերը կավարտեն ոչնչացումն այն ամենին ինչ մնացել է Իրանից»,- գրել է նա։
Այս հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների ձախողմանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, հայտնել է, որ երկու կողմերն էլ չեն կարողացել համաձայնության գալ երկարատև բանակցությունների ընթացքում։ Վենսը նաև հստակեցրել է, որ ԱՄՆ պատվիրակությունը կվերադառնա տուն առանց համաձայնագրի։
Այս իրադարձությունները տեղի են ունենում աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, որը ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ։