Իջեւանում Քրեական ոստիկանության աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում։
Իմ աղբյուրների համաձայն՝ ոստիկանների մեծ մասը Տավուշի մարզի բնակիչներ չեն։ Նրանք հույս ունեին, որ իրենց չեն ճանաչի, սակայն իջեւանցիները հաջողությամբ ճանաչել են նրանց։
Իջեւանցիները վրդովված են այս իրավիճակով և պնդում են, որ Քրեական ոստիկանությունը զբաղված է հանրությանը ահաբեկելու գործով։