Իմ աղբյուրների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ զրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող թեկնածուների հետ։
Ըստ ինձ հայտնի տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին հստակ հրահանգներ է տվել՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ։ Նա նշել է, որ թեկնածուները պետք է ավելի ակտիվ լինեն և աշխատեն ավելի արդյունավետ։
«Նստել մեմակ չափչփում եք փողոցները, ասեք-խոսեք, սաղիդ գործը ես եմ անում։ Մեկիդ նյարդը չի շարժվում, մենակ բուկլետ բաժանելով չի, գործ արեք, որ հունիսի 8-ին գլխներիդ չտաք»,- ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը։
Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ վարչապետը բավականին լուրջ է վերաբերվում ընտրություններին և ակնկալում է իր թիմակիցներից առավելագույն ջանքեր և պրոֆեսիոնալ մոտեցում։