Երևանի քաղաքապետի Սուրբ Ծննդյան ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, որը մարդկությանը բերեց լույս, հույս և փրկության խոստում։ Թող այս օրը լինի հոգևորի վերագտնելու և խաղաղության խորհրդով լի։ Մաղթում եմ, որ հավատը զորացնի մեզ, սովորեցնի սիրել, ներել և պատասխանատվությամբ ապրել միմյանց նկատմամբ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը լինի յուրաքանչյուրիս տներում և սրտերում։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի հաստատմանը

Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ Նրա խոսքով՝ այդ երթուղու բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից։ «Այդ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում», – նշել է Ալիևը՝ հաստատելով, որ ԱՄՆ-ի կողմից այդ հարցի հաստատումը տեղի է ունեցել։ Այս հայտարարությունը նոր թափ […]

Ադրբեջանի նախագահը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» ռեալիզացիան լուծված հարց համարելու մասին

Հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ռեալիզացիան պետք է համարվի լուծված հարց։ Նրա խոսքով՝ այս ճանապարհի կառուցումը սկսվել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից մի քանի ամիս անց, և նա կասկած չունի, որ այն կբացվի։ «Եթե որևէ կասկած լիներ, մենք հավանաբար այդքան շատ ներդրումներ չէինք կատարի։ Ես նույնիսկ […]

Անցյալ տարին ադրբեջանական պետականության համար պատմական էր

Իմ կարծիքով, անցյալ տարին իսկապես կարելի է համարել պատմական, քանի որ հենց 2025 թվականին ավարտվեց ադրբեջանա-հայկական պատերազմը քաղաքական առումով։ Պատերազմն ունեցել է տարբեր փուլեր։ Լավ հիշում եք դա։ Պատերազմի ակտիվ փուլը, հրադադարը, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, «հակաահաբեկչական» գործողությունը և դրան հաջորդած ժամանակահատվածը… Եվ այս բոլոր իրադարձություններն ավարտվեցին անցյալ տարվա օգոստոսին։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը քաղաքականապես ամրապնդեց […]