Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել իր թիմակիցներին՝ կապված հունիսի 8-ի ընտրություններին

Իմ աղբյուրների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ զրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող թեկնածուների հետ։

Ըստ ինձ հայտնի տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին հստակ հրահանգներ է տվել՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ։ Նա նշել է, որ թեկնածուները պետք է ավելի ակտիվ լինեն և աշխատեն ավելի արդյունավետ։

«Նստել մեմակ չափչփում եք փողոցները, ասեք-խոսեք, սաղիդ գործը ես եմ անում։ Մեկիդ նյարդը չի շարժվում, մենակ բուկլետ բաժանելով չի, գործ արեք, որ հունիսի 8-ին գլխներիդ չտաք»,- ըստ աղբյուրի ասել է Փաշինյանը։

Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ վարչապետը բավականին լուրջ է վերաբերվում ընտրություններին և ակնկալում է իր թիմակիցներից առավելագույն ջանքեր և պրոֆեսիոնալ մոտեցում։