ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի քանի հրամանագրեր, որոնցով մի քանի դիվանագետների մարզումներն են ընդլայնվել։ Համաձայն առաջին հրամանագրի՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով, նշանակվել է նաև Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա աշխատանքի նստավայրը կլինի Սոֆիան։ Երկրորդ հրամանագրով Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, […]
Category: Քաղաքական
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կմասնակցի միջազգային միջոցառմանը Մոլդովայում
Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցության թեմայով միջոցառմանը մասնակցելու համար դեկտեմբերի 1-4-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի կողմից՝ հրապարակված հաղորդագրությունը։ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է համապատասխան կարգադրությունը։ Միջոցառումը նվիրված է 2024-2025 թվականներին Մոլդովայում կայանալիք ընտրություններին։
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որի մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Նիստի ընթացքում կողմերը նշել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը և վերահաստատել ընդհանուր արժեքները։ Ընդունվել է նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ», որը սահմանում է երկկողմ համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորում է հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդն […]
Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան՝ խաղաղությունն է, հնարավոր չի անել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սյունիքի զբոսաշրջային հոսքերի արգելակումն այն չի, որ այնտեղ ճոպանուղի չկա, չնայած՝ ճոպանուղի կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են, թե հանկարծ չգնաք Սյունիք»,-ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության շնորհիվ Հայաստանում, և հատկապես Սյունիքում, արվել է այնպիսի ներդրում, որ ավելի մեծ ներդրում պատկերացնել հնարավոր չէ։ Վարչապետը նշեց, որ խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛չ […]
Եկեղեցու դեմ արշավ սկսած իշխանությունները Կաթողիկոսի իրենց թեկնածուն ունեն
Իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սկսված ծրագրերի համատեքստում հայտնի է դարձել նոր, անսպասելի մանրամասնություն։ Ըստ Lurer.com-ի տեղեկությունների՝ ՔՊ-ի կողմից մշակված հակաեկեղեցական ծրագրի իրականացման դեպքում՝ եկեղեցին պառակտելուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելուց հետո նոր առաջնորդի պաշտոնին առաջադրվելու է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Այս ծրագրի մասին տեղեկությունները հայտնվում են այն պահին, երբ Մասյացոտնի […]
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը քննարկել է կենսաբազմազանության հարցերը ՄԱԿ-ի ՊԳԿ-ի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Քավեհ Զահեդիի հետ։ Հանդիպմանը ներկայացել է նաև Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Ելենը։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են կենսաբազմազանության, և հատկապես ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցերը։ Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության կարևոր դերը ագրոկենսաբազմազանության զարգացման […]
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ամբողջական բովանդակությունը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև […]
Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները
Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կենտրոնանալով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա։ Իր խոսքում Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է երկու կողմերի միջև գործընկերության նոր, ավելի հավակնոտ նպատակներ։ Այս […]
Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄԷ դեսպանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման ալ Մուլլային՝ ԱՄԷ-ի Ազգային տոնի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ԱՄԷ-ի բարեկամ ժողովրդին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված սերտ և վստահելի համագործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարևորում է հարաբերությունները ԱՄԷ-ի […]
Lurer.com Մեր կայքը նպատակ ունի լայն լսարանին հասանելի դարձնելու հայկական լրագրության և մշակութային կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունները։ Մեր գլխավոր էջում դուք միշտ կտեսնեք «Ամենադիտված» բաժինը, որտեղ հավաքագրվում են օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում ամենաշատ ուշադրություն գրաված հոդվածները։ Սա ձեզ օգնում է արագորեն հասկանալ, թե ինչն է այսօր քննարկվում հայկական ցանցային հասարակության կողմից։ Մենք մեծ պատասխանատվություն ենք […]